Հուլիսի 13-ին՝ 10։50-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Հայ Ֆիդայիներ փողոցում 36-ամյա Մարատ Մ․-ն իր վարած «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Գարսևան Ս․-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել և իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ դեպքից մի քանի ժամ հետո վրաերթի ենթարկվածը, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է։

Բաց մի թողեք
Բռնում և ստիպում են մեկնել ռազմաճակատ․ ՌԴ-ում քաղաքացիներն անցել են ծայրահեղ միջոցի
Միջադեպ՝ Երևանում․ թիվ 47 երթուղին սպասարկող ավտոբուսում ուղևորը հարվածել է մոնիտորին և վնասել այն
Մահվան ելքով պատահար՝ ԶՊՄԿ-ում․ դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են