Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը՝ Սեմ Չատոն, ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին, հայտնում է TATLER-ը:
Սեմնինստագրամյան իր էջում գրել է․ «Ինձ համար մեծ ուրախություն է հայտնելը, որ Էլլին և ես նշանվել ենք։ Եվ մենք չենք կարող ավելի երջանիկ լինել։ Ես առաջարկությունն արեցի իմ պատրաստած ճենապակյա մատանիով»։
Էլեոնոր Էքսերջյանի հայրը հայտնի արվեստաբան, պրոֆեսոր Դեյվիդ Էքսերջյանն է, որը զբաղեցնում է Լեսթերի համալսարանի արվեստի և կինոյի պատմության պատվավոր պրոֆեսորի պաշտոնը։ Ինչպես Սեմը, Էլեոնորան նույնպես Էդինբուրգի համալսարանի շրջանավարտ է։
Էլեոնորան աբստրակտ նկարչուհի է, որի աշխատանքների մեծ մասը ոգեշնչված է հայկական սփյուռքով և պահվում է բազմաթիվ մասնավոր հավաքածուներում, այդ թվում՝ Լոնդոնի Redfern պատկերասրահում։ Նրա գործերից մեկը, որը կոչվում է «ՍԵՄ» («SAM»), իր թագավորական ընկերոջ հուզիչ էսքիզն է, որը ժամանակին ցուցադրվել է The Gallery at Green & Stone-ի ամառային ցուցահանդեսին։


Բաց մի թողեք
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին
«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. Լուսանկարներ
Կոչ ենք անում COP17-ի մասնակիցներին այս խնդիրը դիտարկել. հայտարարություն