Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին սոցիալական ցանցերում գրառումով դիմել է երկրպագուներին Իսպանիայի դեմ ԱԱ-2026-ի եզրափակիչ խաղից առաջ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի և Արգենտինայի հավաքականները կմրցեն այսօր՝ հուլիսի 19-ին, ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի մարզադաշտում։ Հանդիպման մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 23:00-ին։
«Այս բոլոր տարիների ընթացքում ամենագեղեցիկը ոչ միայն տիտղոսներն էին, այլև հենց անցած ուղին։ Կիսել այս թիմի հետ յուրաքանչյուր օրը, պայքարել միասին, չհանձնվել դժվար պահերին և վայելել ամեն քայլը։ Շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին, մարզչական շտաբին և բոլոր նրանց, ովքեր ամեն օր աշխատում են՝ մեր հավաքականը որպես միասնական ընտանիք պահպանելու համար։ Ինչ էլ որ պատահի վաղը, այս թիմն արդեն կերտել է պատմություն, որը մենք երբեք չենք մոռանա և որը ոչ ոք չի կարող ջնջել հիշողությունից։ Առա՛ջ, Արգենտինա»,- գրել է Մեսսին։

Բաց մի թողեք
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Հայտնի է՝ ԱԱ 2026-ի լավագույն ֆուտբոլիստը, դարպասապահը և երիտասարդ ֆուտբոլիստը. Լուսանկար
Արսեն Հարությունյանը հաղթեց, Արման Ծառուկյանը՝ պարտվեց․ RAF 11