Երկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են: Այս մասին հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Ղումաշյանը։
««Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթը մեծ աղմուկ բարձրացրեց նախընտրական շրջանում, բայց մենք ստիպված էինք սառեցնել մրցույթը նախընտրական մի շարք սահմանափակումների պատճառով, խոստանալով անպայման ամփոփել արդյունքները ընտրություններից հետո:
Սիրելի ուսանողներ, մենք արդեն ընտրել ենք 100 լավագույն ուսանողներին և ժամեր անց հայտնելու ենք նրանց անունները։
Իսկ պարգևատրման արարողությունը տեղի կունենա շատ շուտով»,-նշել է նա։

Բաց մի թողեք
Հրապարակվեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի հաղթողների ցանկը․ «Կարապետյան» հիմնադրամը շնորհավորում է և մաղթում նորանոր հաջողություններ
Կարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհ
Հայտարարություն ավագ դպրոցներ ընդունվողների համար