30/07/2026

EU – Armenia

ԽՍՀՄ դրոշներով երթի փորձ Բաքվում. 4 կոմունիստի դատապարտել են ազատազրկման. Լուսանկար

Դատավճիռ է կայացվել Բաքվում կոմունիստական գաղափարախոսության քարոզչության նպատակով ԽՍՀՄ դրոշներով երթ անցկացնելու փորձի գործով չորս մեղադրյալների նկատմամբ:

Նիզամիի շրջանային դատարանի որոշմամբ՝ Իբրահիմ Ասադլին և Աբդուլլա Իբրահիմլին դատապարտվել են երկու տարվա ազատազրկման, իսկ Էլչին Բայրամլին և Մեհման Զեյնալովը՝ 1,5 տարվա:

Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տեսանյութեր էին տարածվել, որոնցում մի խումբ անձինք փորձում էին ԽՍՀՄ դրոշներով երթ իրականացնել՝ կոմունիստական գաղափարախոսություն քարոզելու նպատակով:

Քննության տվյալներով՝ մեղադրյալները խումբ են կազմակերպել, գրասենյակ են վարձակալել և գործել են այլ պետության աջակցությամբ ու ֆինանսավորմամբ: Ձերբակալությունից հետո նրանց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 233-րդ հոդվածով: