10/08/2026

EU – Armenia

Խորհրդարանը շարունակում է քննարկել Վարդևանյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը. Տեսանյութ

9-րդ գումարման խորհրդարանն արդեն երկրորդ շաբաթն է՝ շարունակում է աշխատանքը:

Մի քանի նիստ անընդմեջ ԱԺ-ում քննարկվում է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանին ԱԺ փոխխոսնակներից մեկի պաշտոնում ընտրելու հարցը:

Օգոստոսի 6-ին իշխող «Քաղաքացիական պայնանագիր» խմբակցության պատգամավորները հարցեր էին հղում Վարդևանյանին, հաջորդ օրը՝ օգոստոսի 7-ին, պատգամավորները հանդես են եկել ելույթներով: Նիստը դեռ չավարտված, խմբակցությունը լքել էր ԱԺ նիստերի դահլիճն ու ուղևորվել դատարան՝ Գարեգին Բ-ին (Կտրիճ Ներսիսյան) և մյուս եպիսկոպոսներին առնչվող դատավարությանը ներկա գտնվելու:

Հիշեցնենք, որ իշխող ուժից Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանն արդեն ընտրվել են ԱԺ փոխնախագահներ:

Արամ Վարդևանյանը կդառնա երրորդ փոխնախագահը, եթե նրան ընտրեն: