ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելուց հետո Արամ Վարդևանյանը շնորհակալություն է հայտնել իրեն վստահության համար։
Իր ելույթում նորընտիր փոխնախագահը մաղթել է, որ Աստված պահպանի Հայաստանի Հանրապետությունը՝ ընդգծելով, որ երկիրը, իր համոզմամբ, ունենալու է ուժեղ ապագա։
«Աստված պահապան մեր հրաշք Հայաստանի Հանրապետությանը, և մենք ուժեղ Հայաստան, վստահաբար, ունենալու ենք»,- ասել է Վարդևանյանը։
ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրված Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նոր պաշտոնում իր աշխատանքին և ընդգծել, որ գիտակցում է ինչպես այդ կարգավիճակից բխող լիազորությունները, այնպես էլ հնարավոր դժվարությունները։
«Առնվազն պատկերացնում եմ, թե ԱԺ փոխնախագահի կարգավիճակն ինչ լիազորություններ է ենթադրում, բայց մյուս կողմից՝ դժվարությունները ևս պատկերացնում եմ»,- նշել է Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ իր թեկնածությունն առաջադրելու վերաբերյալ «Ուժեղ Հայաստան» խմբակցության որոշումը կայացվել էր դեռևս այն ժամանակ, երբ ընթանում էր ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացը։
Վարդևանյանը նաև ընդգծել է, որ մշտապես պատրաստակամություն է հայտնել հարգելու թիմի կողմից ընդունված որոշումները։
«Խմբակցության կողմից իմ թեկնածության որոշումը կայացվել է ի սկզբանե, երբ ընտրության արդյունքների վիճարկման գործընթացն էր և այլն։ Ես մշտապես ընդգծում էի, որ թիմի կողմից կայացված որոշումները հարգելու եմ»,- ասել է նա

Բաց մի թողեք
ՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին
ՌԴ դեսպանատան դիմաց հերթի՝ ուշադրության արժանի արդյունքը. Լուսանկար
Ուշագրավ մի հանգամանք կա