Արտգործնախարարությունը ադրբեջանական բանտում գերեվարված Ռուբեն Վարդանյանի կնոջը՝ Վերոնիկա Զոնաբենդին, հանդիպման առաջարկ է փոխանցել բանավոր:
Այս մասին «Ազատությանը» փոխանցել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:
Ռուբեն Վարդանյանի կինն ավելի վաղ տեղեկացրել էր, թե Կառավարությունից որևէ մեկը իր հետ կապ չի հաստատել, թեև այդ մասին հայտարարվել էր:
ԱԳՆ-ից «Ազատությանը» պարզաբանել են, որ Ռուբեն Վարդանյանի կնոջը հանդիպման առաջարկը մինչև այդ արդեն քննարկվել էր, փաստացի փոխանցվել վերջինիս հայտարարությունից հետո:
Հարցին, թե ԱԳՆ-ից կոնկրետ ով է հանդիպելու Վերոնիկա Զոնաբենդին, ԱԳՆ խոսնակը նշել է, որ «հանդիպումը կկազմակերպվի իրավասու գերատեսչությունների կողմից համագործակցաբար»:
«Ազատության» տեղեկություններով՝ այս պահին համաձայնեցվում են հանդիպման ժամկետները:

Բաց մի թողեք
Հայաստանում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում
Փաշինյանը՝ եվրոպացիներից խաբվելու վտանգի մասին
Չեմ տեսնում Թուրքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը. Ալեն Սիմոնյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրս բերման մասին