Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ Բաքուն այժմ ավելի մոտ է Երևանի հետ խաղաղությանը։
«Այժմ մենք ավելի մոտ ենք Հայաստանի հետ խաղաղությանը, քան երբևէ»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը՝ ելույթ ունենալով Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ, որն անցկացվում է«Վերականգնել կոտրված աշխարհը» խորագրով:
Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցությունները Հայաստանի հետ, քանի որ, ըստ նրա, եկել է ժամանակը վերջ դնելու տարածաշրջանում անկայունությանը։
Գլոբալ ֆորումը, որը կազմակերպում է Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնը, անցկացվում է 2013 թվականից։ Նման միջազգային քննարկումների հարթակի ստեղծման նախաձեռնողներից մեկը Մադրիդի ակումբն է, որը միավորում է 56 երկրների ավելի քան 80 նախկին նախագահների և նախկին վարչապետների։ Առաջին ֆորումը ունեցել է հարավկովկասյան ֆորումի կարգավիճակ, սակայն հետագայում, հաշվի առնելով դրանում քննարկվող հարցերի մասշտաբները, որոնք ոչ միայն տարածաշրջանային բնույթ են կրել, որոշվել է այն անվանել գլոբալ։
Բաքվում անցկացվող 11-րդ ֆորումին մասնակցում է ավելի քան 400 ներկայացուցիչ 68 երկրից։
Բաց մի թողեք
Ավտովթար՝ Երևանում․ կա տուժած. Լուսանկար
Մեկ զոհ․ Արմավիրում բախվել են ջերմաքարշ գնացքն ու «BMW»-ն. վերջինը բռնկվել է և վերածվել մոխրակույտի․ Լուսանկար
Վարդան Օսկանյանի հանդեպ վարչական տույժ կիրառելու որոշում է կայացվել