Իրանի պաշտպանության և զինված ուժերի նախարար Մոհամմադ Ռեզա Ղարաի Աշթիանին հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերի համար շարժիչների արտադրության ոլորտում երկիրն արդեն հասել է ինքնաբավության՝ բավարարված է երկրին անհրաժեշտ պաշարը և հայտարարել է, որ պաշտպանական արտադրանքի արտահանման ծավալը այս տարի՝ վերջին երկու տարիների համեմատ, աճել է 4-5 անգամ:
Այս մասին հայտում է ԻՌՆԱգործակալությունը՝ նշելով, որ Աշթիանին այդ մասիին խոսել է չորեքշաբթի կառավարության նիստի շրջանակներում, այնուհետ՝ հիշատակել պաշտպանության և անվտանգության ոլորտում այլ երկրների հետ Իրանի փոխգործակցության մասին:
«Մենք հանդիպում ենք անցկացրել տարբեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ՝ պաշտպանական փոխգործակցությունը զարգացնելու նպատակով, քննարկել ենք Կատարի հետ փոխգործակցության բոլոր թեմաները՝ որպես տարածաշրջանում շատ ազդեցիկ երկրի»:
Բաց մի թողեք
Փլուզվող հարաբերությունների և կառուցակարգերի պայմաններում, երբ հինն այլևս գրեթե «ավերակ» է
Վաշինգտոնն արձագանքեց Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Հայաստանում արձանագրվում է պետական և համայնքային ծառայությունների՝ քաղաքացիներին մատուցման որակի շոշափելի անկում