Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 139-ի, նրանցից 75-ի ինքնությունը պարզվել է։
Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ՌԴ Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը։
Ահաբեկչության հետևանքով վիրավորների թիվը 182 է։
«Զոհվածների թվում կա երեք երեխա։ Մահացածների նույնականացումը շարունակվում է»,- նշել է նա։
Մարտի 22-ին Մոսկվայի Crocus City Hall-ում ահաբեկչություն էր տեղի ունեցել: Ինքնաձիգով զինված անձինք համերգից առաջ ներխուժել էին համերգասրահ և անկանոն կրակահերթեր արձակել մարդկանց ուղղությամբ, այրել նստարանները։
Ավելի վաղ հաղորդվել էր 137 զոհի մասին։
Բաց մի թողեք
Ուկրաինայի զենքի պաշարները կբավարարեն մինչև ամառվա վերջ․ Bild. Լուսանկարներ
Մակրոնը Զելենսկիին ասել է, որ Պուտինը Ուկրաինայի հարցում իր կարծիքը չի փոխել․ Bloomberg
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար