Օրեր առաջ Երևանում թալանել են Սայաթ-Նովա պողոտայում գործող հայտնի «Զիգզագ» խանութը։
Մարտի 21 ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Ռոբերտ Կ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05.30-ից 05:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ոտքով կոտրել է Սայաթ-Նովա 20 հասցեում գործող «Զիգզագ» խանութի մուտքի ապակյա դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի 13 բջջային հեռախոսներ։
Արդեն տեղում «Զիգզագ» խանութ-սրահի տնօրենի տեղակալ Արթուր Ջանոյանը ոստիկաններին, ապա ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչների հայտնել է, որ գողության հետևանքով պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Բաց մի թողեք
Խուզարկություններ են իրականացրել Մարտուն Գրիգորյանի տանը
Վիճաբանություն՝ Երևանում, հնչել են կրակոցներ, վիրավnրներ կան
Հղին ոստիկաններին հայտնել է, որ մայրն ու եղբայրը սպառնացել են սպանել իրեն և ամուսնուն, հափշտակել 200 հզր դոլար