Գագիկ Ծառուկյանի հետ հարցազրույցում փորձեցինք պարզել՝ դեռ քաղաքականության մե՞ջ է, թե՞ հեռացել է: Նա պատասխանեց.
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Իսկ Հայաստանում այսօր կա՞ քաղաքականություն։ Չորս կողմից ասում են՝ պետությունը լինել-չլինելու եզրին է, ի՞նչ քաղաքականության մասին կարող է խոսք լինել այս պայմաններում։ 100 հազարից ավել մեր քույրերն ու եղբայրները, իրենց տները, շքեղ քաղաքներն ու գյուղերը թողած… ինչի՞ մասին է խոսքը։ Օրումեջ նոր պատերազմի մասին ենք լսում, Տավուշի բնակչությունը շվարած սպասում է։ Իմ կարծիքով, Հայաստանում ապրելն այսօր արդեն քաղաքականություն է։ Մարդը չի կարողանում իր կյանքը 1-2 շաբաթից ավել պլանավորի, չգիտի՝ վաղն ինչ է լինելու։ Այս պայմաններում ի՞նչ քաղաքական միտք, քաղաքական պայքար, տնտեսական քաղաքականություն, երկարաժամկետ ծրագրեր։ Դրանք ընդամենը սիրուն ձեւակերպումներ են»։






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի