Ապրիլի 9-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արտաշիսյան փողոցի թիվ 89 հասցեում գտնվող պահեստում:
Հրդեհը բռնկվել է նախկին ձեթի գործարանի տանիքում:
Մինչ հրշեջների ժամանումը, կրակի դեմ պայքարել են գործարանի աշխատակիցները, որի արդյունքում կրակի տարածումը կանխվել է, ապա հրշեջները մարել են այն:
Գործարանը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին:
Տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության «ԲԻՍ 1» աստիճան:
Բաց մի թողեք
Բիթքոյնի գինը կրկին հասել է պատմական առավելագույնին
Սպասվում են նաև տեղումներ․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Բիթքոյնի գինը երկրորդ անգամ հասել է նոր պատմական առավելագույնին