Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկին։
«Կարծում եմ՝ մենք պետք է քննարկենք այդ հարցը։ Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական գազ չէ, որովհետև, վստահ եմ, այն պայմանագրով, որ Ռուսաստանից գալիս, մտնում է իրենց մոտ և գնում Եվրոպա, նույն գազն է, մեծ հաշվով, գալիս, մտնում մեզ մոտ։ Շատ լավ տարբերակ է, որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Պարսկաստանից գազամուղ անցկացնել, գազ գնել»,- ասել է ԱԺ նախագահը։
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ երկու երկրների հարաբերությունների կարգավորումից և խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը կարող է Ադրբեջանից գազ գնել։

Բաց մի թողեք
ԵՄ-ն քննարկում է ածխածնային հարկի մեղմացումը Ուկրաինայի հիմնական ռազմական ռեսուրսի վրա
Թրամփը հայտարարում է, որ ԱՄՆ-ի կողմից ԵՄ մեքենաների վրա սահմանված մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 25%
Մոլդովայի անդամակցությունը Ուկրաինայի «Կամավորների կոալիցիային» մեծ լոգիստիկ օգուտներ է բերում. Լուսանկար