Անցած շաբաթ Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է, և այլևս նշված՝ «պետությանը պատճառված հանրային վնասը» հանվել է մեղադրանքի ձևակերպումից:
Այս մասին հայտարարել են ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի պաշտպանները՝ հավելելով, որ «Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալներից մեկն արդարացվել է, մյուսները՝ կիսով չափ, այսինքն՝ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը կատարված չլինելու հիմքով:
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից «Հայկական ժամանակ»-ին հայտնել էին, որ նախկին փոխնախարարը, Ալեն Սիմոնյանի հարսը և մյուսները ընդունել են մեղքը. նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
Հիշեցնենք՝ էկոնոմիկայի նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների գործով:
Փետրվարի 16-ին Հակակոռուպցիոն դատարանը Քերոբյանի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով տնային կալանք կիրառելու որոշում էր կայացրել, ապրիլի 13-ին խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է ևս երկու ամսով։
Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:

Բաց մի թողեք
Գիշերը հրկիզել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության շենքը. Լուսանկար
Քիմ Քարդաշյանին 1 եվրո փոխհատուցում է շնորհվել 9 միլիոն եվրո արժողությամբ զարդերի կողոպուտից հետո
Մի աղջիկ ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր»-ի կամրջի տակ հարաբերություն են առաջարկել, փնտրում են ոմն «Էրոյի»