26/12/2024

Թուրքիան՝ օկուպացված Շուշիում, բացել է երկրաշարժի մոնիթորինգի կայան

Թուրքիայի կառավարությանն առընթեր գործող «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտարարել է, որ օկուպացված Շուշիում բացվել է Թուրքիայի՝ արտերկրում առաջին երկրաշարժերի մոնիտորինգի կայանը։  

Նշվում է, որ երկրաշարժերի մոնիտորինգի կայանը հնարավորություն կտա դիտարկել աշխարհի յուրաքանչյուր մասում տեղի ունեցող երկրաշարժերը։

Կայանի կառուցման համար փորվել է 100 մետր, ջրհորը ծածկվել է  պողպատե խողովակներով, իսկ ներսում տեղակայված են 2 բարձր զգայունության երկրաշարժի սենսորներ։

Հիշեցնենք, որ «Երկրաշարժերի մոնիտորինգի համակարգերի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիրը», որը ներառում էր երկրաշարժերի մոնիտորինգի կայանի ստեղծումը, ստորագրվել է 2023-ի սեպտեմբերի 7-ին։