14/07/2026

EU – Armenia

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակը լիովին կեղծ է անվանել «Նյու Յորք Թայմս»-ի այն տեղեկությունը, թե Իսրայելի հետախուզական ծառայությունները գաղտնի կերպով հավաքագրել են քաղաքական գործչին։

««Նյու Յորք Թայմս»-ը հրապարակել է լիովին կեղծ հաղորդագրություն Ահմադինեժադի մասին և փորձել է գրգռել հասարակական կարծիքը՝ շահագործելով զգայուն քաղաքական իրավիճակը», – հայտարարել է գրասենյակը՝ հրապարակումը անվանելով Իրանի դեմ հոգեբանական պատերազմի մաս և նշելով, որ թերթը հավաստի չէ։

Ավելի վաղ թեթրը գրել էր, որ Ահմադինեժադը ձերբակալվել է ԻՀՊԿ-ի կողմից՝ Մոսադի հետ նրա կապերի բացահայտումից հետո։