22/11/2024

Հարսը գազը միացրել է, պայթյուն է եղել, երեխայի մարմինը դուրս է բերվել փլված պատի տակից. մանրամասներ․ Լուսանկարներ

Օգոստոսի 1-ին՝ ժամը 06:16-ին սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում պայթյունի հետևանքով սեփական տուն է փլուզվել:

Պատահարի հետևանքով տան 12-ամյա երեխան՝ Լուսինե Խաչատրյանը, մահացել է:

1eb53e5c-caf6-4025-b1f3-6bdb24a43aa7.jfif (375 KB)

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն ասաց՝ երեխան փլատակների տակ էր մնացել:

Հարևանները պատմեցին, որ դեպքի պահին՝ լուսաբացին, տան տատիկը՝ Փառանձեմն ու հարսն են արթուն եղել: Հարսը փորձել է սուրճ պատրաստել, պայթյունն այդ պահին է եղել:

«Չէր երևա երեխեն, օգնելու հնար չկար, պատը փլվել էր վրեն: Փրկարարներն եկան, հարևաններն էլ, հանեցինք երեխուն, բայց մահացել էր: Մյուսները լուսամուտից դուրս էին եկել: Իրանց աշխատանքով ապրող մարդիկ էին»,- պատմեց հարևանը:

83c1a675-18e2-4d0e-9324-d44e6b61840c.jfif (436 KB)3af87ff6-3ba5-41be-8877-f001111b207e.jfif (239 KB)

Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը հայտնեց, որ բուժօգնության են տեղափոխվել 31 և 56 տարեկան կանայք: Ընտանիքի հարսին ամբուլատոր բուժում է նշանակվել, տուն կգնա: Տիկին Փառանձեմը կմնա հիվանդանոցում:

«Տուժածն ունի 20 տոկոս այրվածքներ՝ դեմքի, վերին շնչուղիների և ձեռքերի հատվածում՝ 2-3-րդ աստիճանի»,- ասաց Խաչատրյանը:

Տունը ենթակա է հիմքից քանդման, քանի որ ամբողջովին վնասվել է: Վարչական ղեկավարի խոսքով՝ տարբերակներ են քննարկվում ընտանիքին նոր բնակարանով ապահովելու համար: Վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան:

77b9776d-b699-45f5-9e50-db0fa9f5d8ad.jfif (308 KB)3d308db8-2b08-4b87-ab8e-8e046bf51165.jfif (404 KB)822f99fa-7848-495c-b5c1-2fb57e1454c4.jfif (278 KB)

Պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։

Դեպքի առթիվ  նախաձեռնվել է քրեական վարույթ։