Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է զանգահարել Երևանի բնակիչ 73-ամյա Վաչիկ Ի․-ն և հայտնել, որ ժամը 04։00-ի սահմաններում Գրիգոր Լուսավորիչ փողոցում գտնվող «Արարատ» հյուրանոցում 2 կամ 3 տղամարդ գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ծեծի են ենթարկել հյուրանոցի աշխատակից, Երևանի բնակիչ 41-ամյա Լևոն Չ․-ին և վնասել հյուրանոցի գույքը:
Աղբյուրի հաղորդմամբ, նույն օրը «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին են զանգահարել և հայտնել, որ «դեմքի փափուկ հյուսվածքային քերծվածքներ, ճակատային հատվածի հեմատոմ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Լևոն Չ․-ն:
Ոստիկանների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ արարքը կատարած անձանցից մեկը հանդիսանում է Երևանի բնակիչ 42-ամյա Առնակ Ն․-ն:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Շամշյանի տեղեկություններով՝ Վաչիկ Ի․-ն «Արարատ» հյուրանոցի տնօրենն է։
Բաց մի թողեք
Ովքեր են Կոտայքում վերջերս uպանված ամուսինները․ նոր մանրամասներ. Լուսանկար
Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գարեգին Արսենյանը կալանավորվեց. Զոհրաբյան․ Լուսանկար
Կալանքի են ներկայացրել նաև Արագածոտնի թեմի դիվանապետին ու հաշվապահին․ Մանրամասներ