Շուրջ 1,1 հազար հայկական բեռնատար է սպասում ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետը էլեկտրոնային հերթով անցնելուն։ Այս մասին են վկայում Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնի տվյալները։
Նշվում է, որ կանգնած բեռնատարների ընդհանուր թիվը կազմում է 4035, որից 1163-ը հայկական են:
Դրանցից 300-ը կանաչ գոտում են՝ «Վերին Լարս» անցակետի մոտ։
Ավելի վաղ Հյուսիսկովկասյան մաքսային վարչության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ «Վերին Լարս» անցակետն աշխատում է բնականոն ռեժիմով, սակայն բեռնատարների փաստացի բացթողումը նվազել է հարակից «Կազբեգի» անցակետի աշխատանքի դանդաղեցման պատճառով:
Հավելենք, որ ռազմավարական ճանապարհը ներկայումս ՌԴ-ն Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհն է։
Բաց մի թողեք
Դոլարը թանկացել է․ հունվարի 11-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են
Այս պահին որևէ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու․ ՇՄ նախարար
Ավանդների փոխհատուցում կտրամադրվի որոշակի անձանց. ովքեր են ընդգրկվել նոր խմբում