Օգոստոսի 5-ին՝ ժամը 15:15-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Ազատամուտ գետի մեջ՝ երկու եղբայրներ խեղդվում են։
Նշված վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության աշխատակիցներ։
ՆԳՆ-ից հայտնեցին, որ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցում են 31 փրկարար, 5 ջրափրկարար և գյուղի բնակիչներ։
Ժամը 17։33-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել տղամարդու դի։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
Հ.Գ. Քիչ առաջ Աղստև գետում հայտնաբերվել է 2 քաղաքացու դի. նախնական տվյալով դեպքը տեղի է ունեցել Աղստևի Ազատամուտ գյուղի հատվածում: Այս մասին հայտնում է Տավուշ ՀԸ-ը։
Բաց մի թողեք
ՔՊ սովը․ Ով է Լոռու նոր մարզպետը՝ նախկին ՀՀԿ-ական, ով 2018-ին Սերժ Սարգսյանը պատվոգրել է․ Լուսանկար
Կայացավ «Կոչումը՝ կին․ ոսկե կոդ – 2025» մրցանակաբաշխությունը. Լուսանկարներ
Նկատելի է օձերի հանդեպ չհիմնավորված վախի և ագրեսիայի աճ, եթե հանդիպել եք՝ մի փորձեք սպանել կամ բռնել. ինչ անել