Մոտ ժամանակներս կթարմացվի Google-ի Chrome բրաուզերի բջջային տարբերակի ֆունկցիոնալությունը այն սարքերի համար, որոնք աշխատում են Android-ի բազայի հիման վրա։
Նորամուծություններից մեկը drag-and-drop-ն է, որը ծանոթ է օգտատերերին արդեն բրաուզերի համակարգչային տարբերակից։ Այս ֆունկցիան հնարավորություն է տալիս դյուրությամբ տեղաշարժել ֆայլերը բրաուզերի ներսում եւ տարբեր հավելվածների միջեւ, ինչը էականորեն հեշտացնում է աշխատանքի պրոցեսն ու արդյունավետությունը։ Միաժամանակ, կներդրվի նաեւ Recent Searches ֆունկցիան, որը կառաջարկի ներգրված տեքստի հետ կապված հարցումների արդյունքները։
Դեռ հայտնի չէ, թե այս վերջին ֆունկցիան կդառնա կայուն ֆունկցիա թե ոչ։ Մասնագետները նշում են, որ եթե օգտատերերի արձագանքները լինեն դրական, այն կամրագրվի որպես կայուն ֆունկցիա։

Բաց մի թողեք
Վենսի այցը նշանակալի քայլ է, արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղի. ԱՄՆ դեսպանատուն
Ինչ է իրականում կատարվում Վաղարշապատում․ Ձայնագրություն
Խոշոր ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. ԲԿ է տեղափոխվել 6 տուժած. Լուսանկարներ