Իրանը որոշում է կայացրել հարձակում գործել Իսրայելի վրա, հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը։
Այս մասին հայտնում է The Jerusalem Post պարբերականը։ Իրանի ուղերձը Իսրայելին է փոխանցվել Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով։
Վերջինս զանգահարել է անմիջապես նախարար Կացին՝ բացատրելու համար, որ այդ տեղեկությունն է ստացել Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիից։
«Իրանը տեղեկացրել է մեզ, որ մտադիր է հարձակում գործել Իսրայելի վրա։ Աշխարհը պետք է պատժի Իրանին ցանկացած ագրեսիվ գործողության համար»,- ասել է Կացը:
Թեհրանի և Մոսկվայի միջև հարաբերությունների զարգացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է, և անհրաժեշտ է արագացնել պայմանավորվածությունների իրականացումը:
Այս մասին ԹԵհրանում ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը։
«Ռուսաստանը միշտ եղել է Իրանի կողքին դժվար պահերին, և նման ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- նախագահի խոսքերն է մեջբերել IRNA-ն:

Բաց մի թողեք
Լեհաստանը չի միանա Թրամփի «Խաղաղության խորհրդի» աշխատանքներին այս պայմաններում․ վարչապետ
Ծեծկռտուք՝ Թուրքիայի խորհրդարանում․ ընդդիմադիրները փորձել են թույլ չտալ նախարարների երդմնակալությունը. Լուսանկար
Պուտինը նոր պատերազմների է նախապատրաստվում․ Արտաքին զեկույց Էստոնիայից