15/01/2025

ԱԳՆ-ն արձագանքել է Ամիրբեկովի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ամիրբեգովի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությանը։

ՀՀ ԱԳՆ-ից նշում են․ «Երևանը հաստատել է Բաքվի հայտարարությունն այն մասին, որ փոխադարձ համաձայնությամբ խաղաղության պայմանագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցությունների մասին հոդվածը։ Այս համաձայնությամբ հանդերձ, հաղորդակցությունների] ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղության և տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարևոր մաս` արտացոլված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում, հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության ու հավասարության վրա»։

Հիշեցնենք՝ վերջինս ավելի վաղ հայտարարել էր․ «Փոխադարձ համաձայնությամբ մենք որոշեցինք հանել այս կետը (հաղորդակցությունների վերաբացման մասին) խաղաղության համաձայնագրից և տեղափոխել քննարկումն ավելի ուշ փուլ»։