Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր է ուղղափառությունը պաշտոնապես հայտարարել երկրի պետական կրոն: Վրացական եկեղեցում չեն կիսում նման գաղափարը։
Այս մասին երեքշաբթի՝ օգոստոսի 27-ին, գրում է Formula պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ նախաձեռնությունը պատկանում է կուսակցության հիմնադիր Բիձինի Իվանիշվիլիին: Զրուցակիցների տվյալներով՝ «Վրացական երազանքն» արդեն քննարկում է դա Վրաստանի պատրիարքարանի հետ։
Պարբերականի աղբյուրների փոխանցմամբ՝ Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդը դեմ է այդ առաջարկին։
«Նախկինում էլ էր պատրիարքը դեմ ուղղափառությունը պետական կրոն հռչակելուն, ուստի կնքվեց սահմանադրական պայմանագիր, որը սահմանում է եկեղեցու կարգավիճակը։ Եկեղեցին մինչ օրս նույն տեսակետին է», – լրագրողների հետ զրույցում ասել է պատրիարքարանի ներկայացուցիչը։
Ախալքալաքի և Կումուրդոսի թեմի միտրոպոլիտ, վերապատվելի Նիկոլոզ Պաչուաշվիլին հայտարարել է, որ նման որոշում կայացնելու դեպքում եկեղեցին կկորցնի պետությունից անկախություն․
«Պետական կրոն հռչակելը նշանակում է, որ եկեղեցին անկախ չէ պետությունից, իսկ պետությունը՝ եկեղեցուց։ Ես կարծում եմ, որ երկրում դրա կարիքը չկա, և դա ոչ մի լավ բան չի տա», – ենթադրել է հոգևորականը։
Բաց մի թողեք
Զախարովային զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների հարվածը. Լուսանկար
Դոնալդ Թրամփի վարչակազմը «թշնամական քայլ է արել» Թուրքիայի հանդեպ
Ազգությամբ թուրք առաջին պաշտոնյան ԱՄՆ կառավարության կազմում. ով է Մեհմեթ Օզը. Լուսանկար