Սեպտեմբերի առաջին 10 օրերի գերակշիռ մասը մեր երկիրը գտնվելու է հարավ-արևմտյան տաք հոսանքների ազդեցության գոտում:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
«Գերակշռելու է բարձր ջերմային ֆոնը, որը տատանվելու է հիմնականում 32-34 աստիճանի սահմաններում, ինչը միջինից բարձր է մոտ 2-3 աստիճանով: Սա վերաբերում է հանրապետության բարձրադիր հատվածներին, այդ թվում՝ Երևանին»,- մանրամասնում է նա:
Սուրենյանի խոսքով՝ տեղումներ առանձնապես չեն լինելու. «Ընդհանուր առմամբ, եթե ամփոփ ասենք, ամսվա առաջին կեսը կունենանք ամռանը բնորոշ եղանակային պայմաններ»:
Հարցին՝ այսինքն՝ օգոստոսին եղած տաք եղանակը շարունակվելո՞ւ է, վերջինս դրական է արձագանքում. «Բուռն, նույնիսկ ավելին, կարող եմ ասել, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակն ավելի շոգ և ամառային ջերմային ֆոն կլինի, քան օգոստոսը»:
Ըստ նրա՝ Հայաստանի պարագայում սա նորմայից բարձր չի կարելի համարել, քանի որ ՀՀ-ում եղել են շատ ավելի շոգ սեպտեմբերներ. «Օրինակ՝ եղել է (2018 թվականին), երբ սեպտեմբերի 16-ին օդի ջերմաստիճանը հասել է 38 աստիճանի»:
Հարցին՝ շոգ եղանակով պայմանավորված՝ ինչ-որ բանից պե՞տք է զգուշանալ, նա ասում է. «Մենք տվել ենք հրդեհավտանգության նախազգուշացում, որովհետև հատկապես օգոստոսի վերջ սեպտեմբերի սկիզբ տեղումների բացակայությունը և բարձր ջերմային ֆոնը խոտածածկ տարածքներում բերում է բարձր ջերմային ֆոնի, որի կապակցությամբ մենք հայտարարել ենք հրդեհավտանգության նախազգուշացում»:
Բաց մի թողեք
ՀՀ քաղաքացիները՝ խնդիրների առաջ, մերժումը մերժման հետևից են ստանում
11 ամիս. Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործելու են՝ Փաշինյանի միջոցով Հայաստանից մինչեւ վերջին կաթիլը քամելու համար
Դատարան են գալու իշխանական գրեթե բոլոր պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, նրանց «փորձագիտական» շրջանակները, արբանյակները