Խոստովանեմ, որ երկար ժամանակ է, ինչ Ազգային ժողով չէի այցելել, որպես լրագրող իհարկե, ԱԺ պատգամավոր չեմ։ Վերջին երկու անgամ ժողովրդավարական ուժերի հետ հրավիրված խորհրդարանական լսումներին եմ մասնակցել։
Աշնանային նստաշրջանի անդրանիկ նիստն էր, ոորշեցի այցելել երբեմնի շատ սիրված կառույցը։ Խոստովանեմ նաև, ինչ սահմանափակվել է լրագրողների ազատ տեղաշարժը ԱԺ միջանցքներում, արդեն իսկ խորթ է ու վիրավորական, մի տեսակ չի տրամադրում աշխատանքն այնտեղ ․․․
Սակայն, այն ինչին բախվեցի այսօր, ցավոք, անցնում է քաղաքավարության ու քաղաքակրթության բոլոր սահմանները։ ՔՊ-ական պատգամավորները, անգամ նրանք, որոնց հետ այս կամ այն կերպ նախկինում շփումներ են եղել ու թերևս դրական, անցնում են լրագրողների համար նախատեսված, այսպես կոչված դեպի Լաչինի միջանց /այդպիսի անվանում էինք տվել ժամանակին հիմնական շենքից դեպի մասնաշենք կառուցված միջանցքին/ հատված, որի մուտքից սկսած լրագրողների տեղաշարժը սահմանափակված է, լրագրողները հիմնականում միայն այդտեղ են հավաքված ու դրա մասին գիտեն նաև պատգամավորները, սակայն ոչ մեկը չի բարեհաճում նույնիսկ բարևել բոլոր լրագրողներին միաժամանակ, կամ գլուխը քարը, գոնե ամեն մեկն իրեն ծանոթ լրագրող/ներ/ին։ Գլուխները բարձր, հայցքները դեպի պայծառ ապագա, քայլում են երեսփոխաններս, կարծես այդտեղ լրագրողներ, օպերատորներ չկան կամ՝ էդ ով են որ ․․․
Իհարկե շատերին ես չճանաչեցի, պարզվեց ոմանց չեն ճանաչում անգամ ամեն օր խորհրդարան գնացող լրագրողները։ Դրա վկայությունն էր այն, որ մեկն, ում պահվածքը որևէ բանով չէր հուշում, թե պատգամավոր է, ներեցեք իհարկե, ոտքերի թաթիկների վրա զսպանակաձև խաղալով էր բարձրանում աստիճանները, կարծես դպրոցական խաղի մեջ էր, լրագրողներից մեկը հարցրեց, թե ներեցեք, դուք պատգամավոր եք, սա անգամ քաղաքավարություն չունեցավ կանգնելու, վիրավորական կեցվածք ընդունելու, հեգնելու, լավ, գուցե լրագրողի հետ զրուցելու, արդեն լոնք – լոնք հեռանում էր, թե՝ հա, ձեր անունն ինչ է,- ասենք թե՝ Դավիթ ու լոնքում է՝ ուսի վրա նետելով, իմ հարցին, թե իսկ ազգանունը, ներեցեք, – պատասխան չկա, նա նախընտրեց մնալ անհայտ ․․․
Առավոտյան վերջին լուրը, որ հրապարակել էի կայքում ու դուրս եկել, Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձն էր, որով կոչ էր անում ՀՀ քաղաքացիներին մարզերում հավաքվել ու քննարկել, թե որոնք են առաջնահերթ երեք հիմնախնդիրները ու իրեն ներկայացնել դրանք, որպեսզի ավելի դյուրին լինի առանձնացնել ու հերթականությամբ լուծել դրանք։ Որոշեցի՝ գուցե այդ մասին հարցնել ՔՊ-ական մարզային պատգամավորներին, գուցե իրենք իմանան, թե յուրաքանչյուրի մարզում որոնք են գլխավոր խնդիրները, ասենք մեկ հարց՝ Նիկոլ Փաշինյանի կոչին Դուք ինչպես կպատասխանեիք, որոնք է Ձեր մարզի 3 գլխավոր հիմնախնդիրները։ Ու ինչ եք կարծում, ինչպես պատասխանեցին ազգընտիրներս՝ Ծը։
Պարոն Փաշինյան, մեր հանրապետության գլխավոր հիմնախընդիրը Ծը-ն է, գիտեիք այդ մասին։ Սրանք են Ձեր պատգամավորներից ոմանք՝ Նարեկ Ղահրամանյան և այլք, ով առաջինն էր, ում շատ քաղաքավարի մոտեցա ու հարցրեցի, ներեցեք եթե կարելի է մեկ փոքրիկ հարց ու մեկ պատասխան, այսօր Փաշինյանը ․․․ ու պատասխան՝ Ծը, ապեցրեց պարզապես, անակնկալի եկած ձայն տվեցի ետևից, թե՝ ինչ, ներեցեք, մի վայրկյան կկանգնեք, խնդրեմ, – լիակատար արհամարհանք։ Չգիտեմ՝ ինձ էր արհամարհում, թե արտաբերածս Փաշինյան ազգանվանը։ Թերևս՝ ինձ, ինչի համար զգացված եմ, որովհետև դրանից հետո նա ևս 3 անգամ անցավ կողքովս ու դիմացովս, սակայն քաղաքավարությունը պարտվեց, որովհետև անգամ չհարցրեց, թե ինչ էիք հարցնում, ներեցեք, վերջին բառը պարտադիր չէր, պետք էլ չէր։ Այդպես ևս մի քանիսը ․․․ պարզապես առաջինն ամենացավոտն էր ․․․ ներեցեք։
Անգամ չեմ ուզում համեմատություններ մեջբերել նախկին խորհրդարաններից, ես 2001-ից եմ մուտք գործում ԱԺ, դրանք անհամեմատելի են՝ բոլոր առումներով, թե քրեաօլիգարխիկ, թե մասնավոր օրենքները հանրության քողի ներքո սլացնելու, թե՝ բոլոր առումներով, սակայն ամենաքրեական կերպարները զսպվում ու համեստ էին, նաև՝ անմիջական լրագրողներիս հետ ու հանդեպ։ Իհարկե՝ անսանձարձակներ էլ կային, բայց կարծես համընդհանուր հրահանգիչ մամլիչի տակ չէին, յուրաքանյուրն անում էր այն, ինչ անում էր գլխավոր շեֆը, խոսում էր, իրենք էլ էին խոսում, չէր խոսում, համր էին նաև իրենք, սակայն ում բարևել էին նախկինում, նույն կերպ բարևում էին, իրար որպիսություն հարցնում, բարև ձեզ, ինչպես կամ ոնց եք-ը կար։
Չգիտեմ՝ լրագրողներիս մեղքով է դարձել այսպես անքաղաքավարի հարաբերություններ ազգընտիրներիս ու լրագրողներիս միջև, թե՝ երեսփոխաններս են զգուշանում, յուրաքանչյուր անկեղծ արտահայտություն կարող է ճակատագրական հետևանք ունենալ իրենց համար, սակայն ինչ որ տեղ, ինչ որ բան սխալ է, համաձայնեք։
Հարգանքով՝ Սիմոն Սարգսյան
Բաց մի թողեք
Հրաժարականներ՝ խորհրդակցության արդյունքում, իսկ գլխավորի համար որտեղ պետք է խորհրդակցություն անցկացվի
Զիջելով հայ – իրանական սահմանապահությունը որտե՞ղ է քցում Հայաստանին Պուտինը
Հայաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը խոչընդոտում է Մոսկվան