Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով այսօր կքննի Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի մասին կանոնակարգի սահմանադրականության հարցը:
ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց համար որեւէ նշանակություն չունի մյուս կողմը երբ, ինչպես պիտի իր ընթացակարգերն իրականացնի․ «Կառավարությունը դիմել է ՍԴ՝ կոնկրետ միջազգային պայմանագրի սահմանադրականության հարցը որոշելու համար»։
Գրիգորյանը նաև նշեց, որ ինքը զեկուցող դատավորներից է, մինչև որոշում կայացնելը կարծիք չի կարող արտահայտել կանոնակարգի վերաբերյալ։
Բաց մի թողեք
Դաշինք չի լինի. Լևոն Քոչարյան
Չարիքն ու իր խմբակը հենց այդ հանգամանգից են սարսափում․ Բագրատ Սրբազան
Մոտեցող ընտրությունների ստվերը