Սյունիքի մարզի Տեղ գյուղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը ձերբակալվել է:
Այս մասին տեղեկությունը հաստատեցին Ներքին գործերի նախարարությունից:
«ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար ենթարկվել է վարչական ձերբակալման, ապա՝ ազատ է արձակվել»,-մեկնաբանեցին ՆԳՆ-ից:
Նշված հոդվածը ենթադրում է ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:



Բաց մի թողեք
Ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի բաժնի պետը. Լուսանկար
ԱԺ ծեծուջարդից հետո քրեական վարույթ հարուցվե՞լ է
Սահմանափակում է կիրառվել Արկադի Համբարձումյանի և 22 փոխկապակցված անձանց գույքերի և միջոցների վրա