Հայաստանը պաշտոնապես հետ չի վերցրել իր ստորագրությունը եռակողմ հռչակագրից, որը ստորագրվել է 2020 թվականին Մոսկվայի, Բաքվի և Երևանի կողմից և նպաստել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատմանը։
Միևնույն ժամանակ, տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում մոտ մեկուկես տարի առաջընթաց չկա, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը «հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ»։
Հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել ապաշրջափակել տարածաշրջանային հաղորդակցությունները։ Այնուհետև այդ նպատակների համար որոշվել է երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։

Բաց մի թողեք
Բա որ քո հետից գոռան «նարկոշ» կամ «բառիգ» Արթուր
Շոյգուն քննադատել է ՀՀ իշխանություններին ու գովել ադրբեջանցիներին
Հայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու քրիստոնեական ժառանգությունը