Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունն անհիմն է համարում «կողմնակալության» և «սադրանքներ նախապատրաստելու»՝ ադրբեջանական կողմի վերջին օրերի մեղադրանքները։
«Մենք տարածքում կանոնավոր պարեկություն ենք իրականացնում՝ հետևելով մեր գործունեության ընթացակարգերին։ Պարեկության ընթացքում ոչ մի արտառոց բան չի գրանցվել»,- «Ազատությանը» հայտնել է առաքելության խոսնակ Աննա Պալմենը։
Ադրբեջանական պաշտպանության նախարարության հետ առնչություն ունեցող «Կալիբեր» լրատվամիջոցը հեռադիտակով պարեկություն իրականացնող դիտորդների կադրեր էր հրապարակել ու պնդել, թե նրանք «հատուկ տեխնիկայի միջոցով դիտարկում են Ադրբեջանի տարածքը»։ Ավելին՝ լրատվամիջոցը կասկածի տակ էր դրել դիտորդների անաչառությունը, նաև պնդել՝ «կարծես թե սադրանք է նախապատրաստվում»։

Բաց մի թողեք
Ո՞վ է Էնդի Բըրնհեմը։ Սթարմերի իրավահաջորդը և Մեծ Բրիտանիայի յոթերորդ վարչապետը վերջին 10 տարվա ընթացքում
«Մորթյա հրթիռ». Բելգիական հովվաշան վերելքը ոստիկանության և զինվորականների համար
Էնդի Բըրնհեմ. «Հյուսիսի արքան» դառնում է Մեծ Բրիտանիայի վարչապետ