Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 23-ին Լենինգրադյան փողոցում հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Մաշտոցի բաժին են ներկայացրել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 47-ամյա և Արշալույս գյուղի բնակիչ՝ 35-ամյա երկու տղամարդու:
Ձերբակալման պահին արշալույսցի տղամարդը նետել է մոտը եղած դրամապանակը:
Նույն օրը Մաշտոցի բաժին ներկայացած 55-ամյա կինը հաղորդում է տվել, որ երթուղային ավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 65 հազար դրամ, տարադրամներ և բանկային քարտեր:
Հափշտակված գումարը հայտնաբերվել է:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:

Բաց մի թողեք
Մինչև 250 հազար դրամ՝ մասնագիտական կրթության համար․ ովքե՞ր կարող են օգտվել զբաղվածության նոր ծրագրից
Արտակարգ դեպք Սարալանջում, 33-ամյա վարորդը «Բելառուս» տրակտորով կողաշրջվել է
Մի աղջիկ ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր»-ի կամրջի տակ հարաբերություն են առաջարկել, փնտրում են ոմն «Էրոյի»