Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 16:25-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում՝ «Litokol» ընկերության դիմաց բախվել են «Mercedes»-ը, «Nissan Tiida»-ն, «Nissan Bluebird»-ն, «Nissan Altima»-ն, «Nissan Tiida»-ն «Nissan X-Trail»-ն և բենզատար բեռնատարը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Mercedes»-ի վարորդը, ով բախվել է նախ բենզատար բեռնատարին, ապա մյուս ավտոմեքենաներին: Բոլոր «Nissan»-ները եղել են կայանված:


Բաց մի թողեք
Վենսի այցը նշանակալի քայլ է, արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղի. ԱՄՆ դեսպանատուն
Ինչ է իրականում կատարվում Վաղարշապատում․ Ձայնագրություն
Խոշոր ավտովթար Վանաձոր-Սպիտակ ճանապարհին. ԲԿ է տեղափոխվել 6 տուժած. Լուսանկարներ