Արամ Խաչատրյան համերգասրահում նշվեց սիրված երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանի 85-ամյակը, հնչեց նրա «Կանտատ սիրո» մեծակտավ ստեղծագործությունը։
Կանտատի առանձին մասերը խոհական և զգացմունքային բազում պահեր պարգևեցին արվեստասեր հանդիսատեսին. «Երիցուկ գուշակը», «Աղոթքն իմ ընդ քեզ», «Կյանքը ճանապարհ է դեպի ուրիշ մարդ», «Ես քեզ փնտրում եմ ամենուր», «Գիտե՞ս թե ինչ է երջանիկ լինել», «Դեռ չասված մի բառ» և այլն…
Համերգը՝ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուրադ Թոփչյան, Հայաստանի ակադեմիական երգչախմբի՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան, հետ էր, սակայն այս անգամ նվագախումբը ղեկավարում էր հրավիրյալ գերմանացի դիրիժոր Ֆրեդ Կրեմերը։ Մեներգիչն էր Ռոբերտ Ամիրխանյանի երբեմնի ուսանողներից Սեդա Ամիր-Կարայանը։
Համերգի սկզբում հոբելյար կոմպոզիտորին ողջունեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ գնահատեց նրա վաստակը, մտավորական կերպարի դերը մեր հանրության մեջ, հիշեց, երբ միասին այցելել էին քոլեջներ, Ռոբերտ Ամիրխանյանի անմիջականությունը ուսանողների հետ, ինչպես միանգամից կոնտակտի մեջ էր մտնում նրանց հետ, նվագում, երգում ․․․ Սահուն բեմ բարձրացավ հոբելյարը, շնորհակալություն հայտնեց նախարարին ․․․ ու ներկայացրեց Կոնտատ սիրո իր ստեղծագործությունը՝ ինչի մասին է, որ բանաստեղծություններն են ներառված այնտեղ, որ երգ են դարձել և այլն․ Մշակույթը մեզանում չի դադարել, պարզապես մենք ավելի ուշադիր պիտի լինենք մեր հոգու հանդեպ և կարողանանք մեր միասնությունը կոփել։
Նա նաև մեծագույն շնորհակալությամբ ողջունեց ինչպես Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբին, այնպես էլ՝ Ակադեմիական երգչախմբին ու հանդիսատեսին, որ մեծաթիվ էին համերգասրահում։
Ես կյանքը սիրում եմ առանց քեզ ևս, բայց քեզ հետ հասկանում եմ, թե ինչու․ Ռոբերտ Ամիրխանյանն իր այս մտքով սկսկեց Կանտատ սիրո ստեղծագործության ներկայացումը, որ բնաբան է դարձրել։ Այն ամբողջությամբ կազմված է պոետական պատկերների վրա ․․․
Ի վերջո, հանդիսատեսը վայելեց 8 մասերից բաղկացած սիրո կոնտատը ու թևածեց ամիրխանյանական սիրո արվեստի թևերով ․․․
Սիմոն Սարգսյան
Բաց մի թողեք
Ազնավուրի մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմն այսօրվանից կինոէկրաններին է
Վահան Արծրունի՝ հրաշալի մտավորական, անհատականություն, երաժիշտը․ Տեսանյութ
Երվանդ Քոչարի ստեղծագործություններից երկուսը ցուցադրվել են Փարիզում. Լուսանկար