Խաղաղօվկիանոսյան Վանուատուի ափերի մոտ այսօր՝ դեկտեմբերի 17-ին, 7,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Վանուատուի մայրաքաղաք Պորտ Վիլա քաղաքից 30 կիլոմետր դեպի արևմուտք։ Երկրաշարժի օջախը գտնվել է 57 կիլոմետր խորության վրա։
Պորտ Վիլայում, հայտնում է Reuters-ը, վնասվել են շենքեր և ավտոմեքենաներ։ Մասնավորապես, լրջորեն վնասվել է շենքը, որտեղ տեղակայված են ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նոր Զելանդիայի դեսպանատները։ Տեղական VBTC հեռուստաալիքը հայտնել է, որ մեկ մարդ մնացել է փլատակների տակ։ Կապի խափանումներ են առաջացել ողջ երկրում։
ԱՄՆ դեսպանատունը երկրաշարժի հետևանքով փակվել է։

Բաց մի թողեք
«Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. Լուսանկարներ
Փետրվարի 11-ի աստղագուշակ․ Կարող են օգտակար լինել վաղեմի ծանոթությունները
Եկեղեցին բոլորիս հոգևոր տունն է, որին ուղղված հարվածներին դիմակայելը ամենքի հավաքական պարտականությունն է