Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթյուն է որոտացել, երկու տղամարդ է զոհվել, քրեական գործ է հարուցվել, հայտնում է մայրաքաղաքի դատախազության մամուլի ծառայությունը։
«Այս փաստի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքն ու արդյունքները վերահսկվում են դատախազության կողմից»,- ասված է հաղորդագրությունում։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն նշանակել է փորձաքննություններ։
Վարկածներից մեկի համաձայն՝ տեղի ունեցածը կարող է կապված լինել մահափորձի հետ։ Դեպքի վայրում են շտապօգնությունը, տարածքը շրջափակված է։ Դեպքի հանգամանքներն ու մանրամասները պարզվում են։ Պայթյունի հետևանքով զոհված զինվորականը գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովն է’ ՌԴ ԶՈՒ ճառագայթային, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի պետը:
Պատահարի հետեւանքով զոհվել է նաեւ զինվորականի վարորդը:
Բաց մի թողեք
Ուկրաինայի զենքի պաշարները կբավարարեն մինչև ամառվա վերջ․ Bild. Լուսանկարներ
Մակրոնը Զելենսկիին ասել է, որ Պուտինը Ուկրաինայի հարցում իր կարծիքը չի փոխել․ Bloomberg
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար