11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

32-ամյա կին վարորդն ու 20-ամյա ուղևորը տեղում մահացել են. Լուսանկար

Դեկտեմբերի 24-ին, ժամը 13.20-ին, Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցում միմյանց են բախվել «Հոնդա» և «Օպել» մակնիշի մեքենաներ:

«Օպելի» 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ «Հոնդայի» վարորդ 32-ամյա Արմինե Ա.-ն և ուղևոր 20-ամյա Սուրեն Հ.-ն տեղում մահացել են:

Կազմված փասթաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին: