26/12/2024

Ֆինանսների նախարարը ամփոփեց տարին․ 5% ՀՆԱ աճ, պարտք-ՀՆԱ 49,5% հարաբերակցություն, 1,6 մլրդ դոլար պարտքի մարում

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննսիյանն ամփոփեց 2024-ը։ Նա մասնավորեց՝ որպես առաքելություն են սահմանել կառուցելու պետության դիմակայուն ֆինանսական համակարգեր՝ առաջ մղելու համար Հայաստանի բեկումնային զարգացումը։

Հովհաննիսյանն անդրադարձավ պետական պարտքին․ նշեց, որ այն 2024-ի վերջին կլինի ՀՆԱ-ի մոտ 49,8 տոկոսի չափով։ ՀՆԱ աճ՝ 5 տոկոս։

Հովհաննիսյանն անդրադարձավ նաև շրջանառության հարկի տոկոսադրույքի բարձրացմանն ու նկատեց, որ միաժամանակ մեծացվել է շրջանառության հարկ վճարելուց նվազեցումների հնարավորությունը։

Նախարարը նշեց, որ այս ուղղությամբ մեծ վերլուծական աշխատանք է իրականացվում։ Ցանկացած արտոնություն նշանակում է հանրային միջոցների տրամադրում։ Այսինքն՝ հանրությունը համաձայնում է ինչ-որ մի խմբի տրամադրել միջոցներ, իսկ նախարարությունը պետք է հոգատար լինի այդ միջոցների ծախսմանը, – ասաց նախարարը։

Անդրադառնալով եկամտահարկի վերադարձը հարկելու մասին նախագծին՝ նախարարն ասաց, որ այն մեծ աղմուկ է բարձրացրել։ Այս ուղղությամբ պետական բյուջեի ծախսերը հասել են 80 մլրդ դրամի։

Իսկ առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը հետաձգվում է համակարգի պատրաստ չլինելու պատճառով։ Փողը կա, ասաց նախարարը, բայց համակարգը պատրաստ չէ այնպիսի գործարկման, որ հնարավոր լինի վստահ լինել, որ վճարված գումարները տալու են ակնկալված արդյունք։