Դեկտեմբերի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 08:30-ի սահմաննրեում Սիսիան-Լծեն ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում իրանական համարանիշներով «Scania» մակնիշի ատոբուսը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսում, որն Իրանից վերադառնում էր Հայաստան, եղել է 25 ուղևոր, հիմանական մասը՝ ՀՀ քաղաքացիներ:


Բաց մի թողեք
Ողբերգական վթար Սևանում, բախվել են «Mercedes» ու «ԶԻԼ» բեռնատար․ Լուսանկար
Մեքենան թռել է ձորակը. կան վիրավորներ․ Լուսանկարներ
Ի՞նչ է տեղի ունեցել Նոր խարբերդի մանկատանը