Լրագրողի մասնագիտական գործունեության ընթացքում նրա հասցեին վարչապետի կողմից բազմակի նվաստացուցիչ արտահայտությունների հնչեցումը հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների առերևույթ խախտում է, ինչի առնչությամբ դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ՝ արդյոք նրա գործողությունները չեն խախտում պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները։
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, իսկ Թագուհի Թովմասյանն իր հերթին գրել է․
Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցի ընթացքում վերջինիս հասցեին շուրջ յոթ անգամ կրկնեց «եղկելի եք» արտահայտությունը։
Լրագրողի մասնագիտական գործունեության ընթացքում նրա հասցեին վարչապետի կողմից բազմակի նվաստացուցիչ արտահայտությունների հնչեցումը հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների առերևույթ խախտում է, ինչի առնչությամբ դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ՝ արդյոք նրա գործողությունները չեն խախտում պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 6-ի N 02-Ն որոշմամբ հաստատված՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի 2-րդ գլխի 51-րդ կետը պետական պաշտոն զբաղեցնող անձանց ուղղակիորեն պարտավորեցնում է լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելիս ցուցաբերել հարգալից վերաբերմունք, չխաթարել նրանց իրավունքները և չխոչընդոտել մասնագիտական աշխատանքին: (https://www.arlis.am/hy/acts/189669?utm_source=chatgpt.com)
Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ։ 2025 թվականին էլի դիմել էի նույն Հանձնաժողովին որտեղ մայիսի 15-ին հարուցված թիվ 07/2025/Վ/Վ վարույթի շրջանակներում ուսումնասիրվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր պատգամավորների հասցեին հնչեցրած արտահայտությունները՝
Ուշադրության կենտրոնում էին եղել հետևյալ դրվագները․
Բաց մի թողեք
«Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին». Հայաստանի ժուռնալիստների միության հայտարարությունը
Մարզերից Երևան ոստիկաններ են բերվում
Շենքի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի, ևս երկուսը դեռևս փլատակների տակ են․ Թբիլիսի․ Լուսանկար