Ինչպես արդեն հայտնել ենք, Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնապես ստանձնել է Վրաստանի նախագահի պաշտոնը։
Ընդդիմությունն ու Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, սակայն, հայտարարել են, որ չեն ճանաչում ներկայիս իշխանությունների լեգիտիմությունը: Նրանք պահանջում են նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում։
Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ընթանում է ընդդիմության բողոքի ակցիան, որին միացել է նաև Զուրաբիշվիլին։
Վրաստանի խորհրդարանի դիմաց Ռուսթավելի փողոցն արգելափակված է։

Բաց մի թողեք
Լեհաստանը միանում է հակահրթիռային պաշտպանության կոալիցիային. Տուսկ
Հարավային Կորեան քայլեր է ձեռնարկում՝ միանալու ԵՄ անվտանգ արբանյակային համակարգին
Հունաստանի կառավարությանը մեղադրում են թուրքական ներխուժման վտանգի մասին կեղծ պատմույթ հորինելու մեջ