08/01/2025

2025 թվականը մեկնարկեց  թուրք-ադրբեջանական սադրանքներով

Դե ինչ, թուրք-ադրբեջանական օկուպացիոն տանդեմը 2025 թվականը սկսում է իր ավանդական  ապատեղեկատվության տարածմամբ, թե իբր հայկական զորքերը գնդակոծել են թուրք-ադրբեջանական օկուպացիոն զորքերի դիրքերը Սյունիքում։

Իհարկե, ծիծաղելի է նույնիսկ ենթադրել, որ փաշինյանական իշխանությունը կարող է  գնդակոծել թուրքերին, այլ նույնիսկ «թարս» նայել թուրքերի կամ ադրբեջանցիների ուղղությամբ։

Այստեղ այլ բան է, Ադրբեջանը թուրքերի մատուցմամբ տոներից հետո անմիջապես ձեռնամուխ եղավ Հայաստանի նկատմամբ շանտաժի կամ իրավիճակի սրման տեղեկատվական նախապատրաստման սովորական ձևաչափին։

2025 թվականը թուրք-ադրբեջանական տանդեմը վճռորոշ է համարում Հայաստանի կազմաքանդման իր պայմանները վերջնականապես առաջ մղելու առումով։

Այսինքն` Հայաստանի ռազմավարական տարածքների հերթական հանձնումն է կեղծ դեմարկացիայի և դելիմիտացիայի տեսքով, Զանգեզուրի միջանցքի ճեղքումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջը։

Ամեն ինչ այնքան ակնհայտ է, որ արդեն ձանձրալի է Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններին հետևելը:

Իսկ ինչպես է արձագանքում հայաստանյան իշխանությունը:

Ոչ մի կերպ, ավելի ճիշտ իր սովորության համաձայն, մեր երկրի պատմության ու մշակույթի նկատմամբ ծաղրի տեսքով բացահայտ հակահայկական քարոզչությամբ է զբաղվում տարբեր տիկ-տոկ-ներում ու ֆեյսբուքում զուգահեռաբար տարբեր հոմվիդեոներ ներկայացնելով, թե ինչպես են ուտում, խմում ու զվարճանում։

Ցավոք ընդհանուր առմամբ 2025 թվականի սկիզբը մեկնարկեց  թուրք-ադրբեջանական սադրանքներով։

Արման Աբովյան