ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Եւս մի բան է ինձ զարմացնում մեր հանրային-քաղաքական կյանքում: «Պրոռուսական» ուժերն ու գործիչները տարիներ շարունակ վայնասուն են բարձրացնում Նիկոլի «արևմտամետ» քաղաքականության առնչությամբ:
Պիտի լիներ հակառակը: Պիտի մտահոգվեին «պրոարևմտյան» ոչ ֆեյք ուժերն ու գործիչները, եթե իհարկե կան. Նիկոլն ինչ հայտարարում է՝ ստանում է դրա ճիշտ հակառակ արդյունքը: Պետք է նրանք հուսան, որ Նիկոլը գործը չավարտի Արևմուտքի հետ կատաղի թշնամությամբ ու հարաբերությունների լրիվ զրոյացմամբ»։

Բաց մի թողեք
Հայոց Հայրապետի կամքի ու արժանապատվության առջև նահանջում են անգամ ամենամեծ ցնցումները․ Ամստերդամ
Պայքարը բնավ չի ավարտվել, ամեն ինչ առջևում է. Ավետիք Չալաբյան. Լուսանկար
Ինչպե՞ս է Փաշինյանը հանձնում մեր տարածքները, որ «հա՛մ գայլերն են կուշտ մնում, հա՛մ ոչխարները՝ ապահով»