«Անհետ կորածների հարցով նախօրեին խորհրդարանում անցկացված փակ քննարկման ժամանակ ծնողների եւ հարազատների կողմից ամենից մեծ պահանջը եղել է երկու պաշտոնյաների ներկայությունը` մեկը Քննչական կոմիտեի պաշտոնաթող նախագահ Արգիշտի Քյարամյանի, որը տասնյակ ծնողների չի ներգրավել քննչական գործողություններին՝ զրկելով իրենց որդիների, հարազատների մասին ինֆորմացիա ստանալու հնարավորությունից:
«Հրապարակ» օրաթերթը գրել է․ Մյուսը՝ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մհեր Բիշարյանը, որն անցած տարվա փետրվարին ձերբակալվեց ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների համար նախատեսված սարքավորումների ձեռքբերման համար մեծ գումար ծախսելու մեղադրանքով, ապա ազատ արձակվեց։
Ծնողները շուրջ հինգ տարի է՝ բողոքում են 44-օրյա պատերազմում զոհված իրենց երեխաների ԴՆԹ եզրակացություններից: Ասում են, որ խայտառակ դեպքեր են եղել, երբ զինվորի ծնողին տվել են երեք ձեռք՝ հայտարարելով, որ դրանք իր զոհված որդու մասունքներն են: Չնայած ծնողներին ասվել է, որ այդ մարդիկ այլեւս չեն աշխատում` փոխարինողներ ունեն, սակայն ծնողներն անդրդվելի են մնացել եւ հույս ունեն, որ մեկ ամիս անց նույն ֆորմատով հանդիպմանը նախկին պաշտոնյաները ներկա կլինեն եւ կպատասխանեն իրենց հարցերին»։
Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դասընկերուհին դպրոցի տնօրեն է դարձել
Մի կողմից՝ Փաշինյանն ուզում է ասել, որ պետք է ունենանք մեկ Հայաստան, որը կլինի ցանկապատված սահմաններով, սակայն … Գյուլումյան
Ինչո՞ւ են ծեծել Կադաստրի կոմիտեի աշխատակցի ամուսնուն, և ո՞վ է նա. մանրամասներ. Լուսանկար