Հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 23:10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում բախվել են «Opel» մակնիշի, «Mercedes» մակնիշի և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai»-ը, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։
Վթարի փաստով ՊԾ Լոռու մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։
Բաց մի թողեք
Հրդեհ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի տներից մեկում․ հայտնաբերվել է 3 քաղաքացու դի
Գնացել էին դիմավորելու իրենց զորացրված ընկերոջը. Մանրամասներ ողբերգական վթարից․ Լուսանկար
Վրաերթ Վաղարշյան փողոցում, կինը հիվանդանոցում մաhացել է