Գիշերը Գորիս քաղաքի Անկախության փողոցում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված՝ լուրջ վտանգ ստեղծելով երթևեկող քաղաքացիների համար, հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
Սա ուղղակի վանդալիզմ է քաղաքային գույքի նկատմամբ և անպատասխանատու վերաբերմունք համաքաղաքացիների անվտանգության հանդեպ: Այն վկայում է ոչ միայն օրենքի նկատմամբ անտարբերության, այլև սեփական քաղաքի հանդեպ թշնամական վերաբերմունքի մասին:
Գորիսի համայնքապետարանը ականատեսներին կոչ է անում հայտնել վանդալիզմի հեղինակների մասին ցանկացած տեղեկություն:
Վնասը պետք է վերականգնվի, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն կատարած ապօրինությունների համար:


Բաց մի թողեք
Պուտինը նոր պատերազմների է նախապատրաստվում․ Արտաքին զեկույց Էստոնիայից
Օրբանը դատապարտել է ԵՄ-ի՝ Ուկրաինային մասնակիորեն դաշինք ընդունելու ծրագիրը
Հունգարիայի «Տիզա» կուսակցությունը խզում է կապերը ԵԺԿ-ի հետ՝ Բրյուսելի պնդումներին հակազդելու նպատակով