Գիշերը Գորիս քաղաքի Անկախության փողոցում անհայտ անձինք մայթերի սալիկները տեղափոխել են ճանապարհի երթևեկելի հատված՝ լուրջ վտանգ ստեղծելով երթևեկող քաղաքացիների համար, հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
Սա ուղղակի վանդալիզմ է քաղաքային գույքի նկատմամբ և անպատասխանատու վերաբերմունք համաքաղաքացիների անվտանգության հանդեպ: Այն վկայում է ոչ միայն օրենքի նկատմամբ անտարբերության, այլև սեփական քաղաքի հանդեպ թշնամական վերաբերմունքի մասին:
Գորիսի համայնքապետարանը ականատեսներին կոչ է անում հայտնել վանդալիզմի հեղինակների մասին ցանկացած տեղեկություն:
Վնասը պետք է վերականգնվի, իսկ մեղավորները՝ պատասխանատվության ենթարկվեն կատարած ապօրինությունների համար:







Բաց մի թողեք
Պետությունը փորձում է Մանկական կենտրոնը խլել եկեղեցուց
Ով է Արցախի ներկայացուցչությունում աչքի ընկած քննիչը․ Լուսանկար
Ահա Գլխավոր դատախազի մատնանշած թանկարժեք գույքը, որ պիտի քանդվի Սևանի ափին․ Լուսանկարներ