Օրերս Դատախազությունից սեփական դիմումի համաձայն հեռացած Հայկ Հարությունյանը պաշտոնի է նշանակվել Ներքին գործերի նախարարությունում։
«Հրապարակ»-ի հետ զրույցում Հարությունյանը հաստատեց տեղեկությունը՝ նշանակվել է ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ։
Հիշեցնենք, որ Հայկ Հարությունյանն աչքի է ընկել մի շարք աղմկահարույց գործերով, այդ թվում` Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի, ինչպես նաեւ Լեւոն Քոչարյանի եւ Սերգեյ Ասատուրովի գործով հանրային մեղադրողներից մեկն էր։ Այսինքն, ընդդիմության դեմ կեղծ մեղադրանքներ պաշտպանելու դիմաց է պաշտոնը ստացել:
ՆԳՆ-ից մեզ հայտնեցին, որ Հայկ Հարությունյանը նշանակվել է այսօր՝ Արփինե Սարգսյանի հրամանով։ Իսկ ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարն էր ՔՈԳՎ պետի տեղակալ Ռուբեն Դավթյանը։


Բաց մի թողեք
ՔՊ-ն ամբողջությամբ մխրճվել է նախընտրական օրակարգի մեջ
Հռիփսիմե Հունանյանին փոխարինող չեն ընտրել
Կլքի՞ արդյոք ՔՊ-ն