Փետրվարի 7-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։
Ժամը 01։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված քաղաքացին չի ենթարկվում բժիշկներին, վիճաբանում է նրանց հետ և հնչեցնում հայհոյանքներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները պարզել են, որ Վայոց Ձորի մարզի բնակիչ 30-ամյա Ա․ Բ․-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության, տակ առանց որևէ պատճառի մոտ 15-20 րոպե վիճաբանել է բուժանձնակազմի, մասնավորապես ռեանիմատոլոգ, Վայոց ձորի մարզի բնակիչ 27-ամյա Ա․ Հ․-ի, ընդունարանի բուժքույր, Վայոց ձորի մարզի բնակիչ 44-ամյա Ա․ Ս․-ի և մայրապետ, Վայոց ձորի մարզի բնակիչ 59-ամյա Ա․ Հ․-ի հետ, որի ընթացքում Ա․ Բ․-ն հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ, ինչպես նաև վնասել է բժշկական կենտրոնի ընդունարանի գույքը, հրելով պատգարակը՝ կողաշրջել է դեղորայքային սեղանը և վնասել պատը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․ Բ․-ի կողմից բժշկական կենտրոնին պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս:
Բաց մի թողեք
Կրակnց՝ Էջմիածնի քաղաքապետի ամուսնուն պատկանող գազալցակայանում, մարդ է մաhացել․ Լուսանկար
Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ
59-ամյա տղամարդը ձերբակալվել է բնակարանային գողության պահին